ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Կեցցե՛ք, սիրելի հայուհիներ

Կեցցե՛ք, սիրելի հայուհիներ
15.04.2023 | 22:40

Սովորաբար խուսափում եմ դիմատետրում անձնական թեմաներ շոշափել ու լուսանկարներ տեղադրել, բայց այս անգամ թույլ տվեք բացառություն անել, քանզի ներքին անհրաժեշտություն եմ զգում շնորհակալությունս հայտնել երկու գեղանի, հեզաբարո, ազնվազարմ հայուհիների. տիկին Գայանեին ու տիկին Աննային` «Վերնատուն» մշակութային օջախի տիրուհիներին, որոնք այս խառնակ, այս տխուր ու անհոգի ժամանակներում փորձում են ոգեղենություն, քնքշանք, սեր, գեղեցկություն ու արվեստ խառնել կյանքին, նիրհող մշակութային կյանքը աշխույժով, արթնացումի կայծերով լցնել և հաճելի, անմոռաց օրեր պարգևել հրավիրյալներին:

Անկեղծ եմ ասում, վաղուց այդպիսի ոգեղեն մթնոլորտում չէի զգացել ինձ, որի համար ասում եմ ձեզ. Կեցցե՛ք, սիրելի հայուհիներ:

Լաուրա ԱՄԻՐԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2415

Մեկնաբանություններ